Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են հանդիպել Արմեն Աշոտյանն ու Մխիթար Հայրապետյանը

05 Փետրվար, 2019 16:51
Ինչու՞ են հանդիպել Արմեն Աշոտյանն ու Մխիթար Հայրապետյանը

Ես առաջարկեցի Արմեն Աշոտյանին ներկայացնել «Եվրանեսթում» հայկական պատվիրակության կատարած աշխատանքը։ Այս մասին Բրյուսելում կայացած այցի արդյունքների վերաբերյալ փետրվարի 5-ի մամուլի ասուլիսում ասել է այդ կառույցում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակով էր նա հանդիպել այդ պաշտոնին իր նախորդի՝ քաղաքական ընդդիմախոս, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։

Հայրապետյանը, մասնավորապես, պարզաբանել է, որ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 25-ին։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են «Եվրանեսթի» ներքին խոհանոցը, հնարավոր հակահայկական բանաձեւերը, որոնք կարող են ընդունվել 2019թ. աշնանային լիագումար նիստում, ինչպես նաեւ այն քայլերը, որոնք հարկ է, որ Երեւանը նախաձեռնի իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար։ «Մենք մտքեր փոխանակեցինք, զրուցեցինք մի քանի ժամ, ինչի համար նրան շնորհակալ եմ։ Կարող եմ ասել, որ հանդիպումը մեզ դրական գործնական արդյունքներ տվեց»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին