Կարևոր իրադարձություններ

«HRAG»-ի «Դուխով» մենահամերգը Գյումրիում

05 Փետրվար, 2019 16:40
«HRAG»-ի «Դուխով» մենահամերգը Գյումրիում

Այսօր առավոտյան մամուլում տարածվեց, որ մարտի 2-ին երգիչ Հրագը Գյումրիում համերգ է ունենալու՝  թավշյա հեղափոխության  տարեդարձի նախաշեմին:

Հրագ Սիմոնյանը հանդես կգա մեծ մենահամերգով, որի պաստառին «HRAG» է գրված  տրանսլիտով, համերգի անունը` հայատառ:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով shabat.am լրատվականը կապ հաստատեց Գյումրու քաղաքապետարան:

Մեր այն հարցին, թե քաղաքապետարա՞նն է Հրագի  մենահամերգի կազմակերպիչը, քաղաքապետարանից պատասխանեցին.

«Երգիչ Հրայրն ո՞վ է: Եթե դուք գիտեք նրա համերգից  ինչ- որ տեղեկություն ուղարկեք ծանոթանանք »:

Գյումրու քաղաքապետարանում տեղյակ չէին այս մենահամերգի մասին:

Ավելի ուշ մեզ հետ զրույցում նշեցին, որ մենահամերգի կազմակերպման հետ քաղաքապետարանը կապ չունի, և մանրամասները պետք է ճշտենք կազմակերպիչներից:

Մեր զրուցակիցը նշեց

«Ես առաջին անգամ եմ լսում, որ  իր համերգն է լինելու Գյումրիում»:

Քանի որ երգիչ Հրագը երկրում չէ, մենք կապ հաստատեցինք նրա մենեջերի հետ: Նա  հաստատեց, որ մարտի 2-ին Գյումրիում սպասվում է մեծ մենահամերգ:

 

Լրահոս

Դիտել ավելին