Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    485,5
    489

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,23
    7,48

Կարևոր իրադարձություններ

Երևանում 16-ամյա քաղաքացին 4-րդ հարկի պատշգամբից վայր է ընկել

05 Փետրվար, 2019 16:25
Երևանում 16-ամյա քաղաքացին 4-րդ հարկի պատշգամբից վայր է ընկել

Փետրվարի 4-ին, Նոր Նորք վարչական շրջանում ՝ ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

 

Shabat.am-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշիկ Գրիգոր Կամոյովիչն ասաց.

«16 ամյա տղան վայր է ընկել 4-րդ հարկի պատշգամբից՝  կոտրել է դիմային ոսկրերը և ձեռքը, այս պահի դրությամբ վիճակը կայուն ծանր է, նա դեռ չի խոսել՝ ցուցմունք չի տվել ոստիկաններին, թե ինչի հետևանքով է եղել պատահարը»: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին