Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում

05 Փետրվար, 2019 14:43
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի  մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

2019 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին,  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման  կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան  բնակարանում կախվել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ  Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի  միջանցքում ՝ հյուրասենյակի դռան վերևից  անցնող գազի  խողովակից  վզնոցով կախված  վիճակում, հայտնաբերվել է  Շիրակի մարզի՝ 1986 թվականին ծնված բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին