Կարևոր իրադարձություններ

«Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն առաջնահերթություն են Հայաստանի համար»

05 Փետրվար, 2019 14:25
«Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն առաջնահերթություն են Հայաստանի համար»

Հայաստանը բազմիցս է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իր մոտեցումները, Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն առաջնահերթություն են Հայաստանի համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար կարեւոր նշանակություն ունի խաղաղության մթնոլորտի ապահովումը, այդ թվում՝ վստահության եւ անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, որն իր մեջ ներառում է ռիսկերի նվազումը եւ ագրեսիվ հռետորաբանության բացառումը»,- ասաց Նաղդալյանը:

Հարցին, թե վարչապետի վերջին հայտարարությունից հետո արդյո՞ք Հայաստանը փոխել է սկզբունքները, որոնք մինչ այդ բանակցությունների առանցքում  էին, ԱԳՆ խոսնակը պատասխանել է, որ առաջին իսկ օրվանից են ամրագրել վերոնշյալ սկզբունքները, նաեւ նշվել է, որ Արցախը որոշիչ ձայն եւ ներգրավվածություն պետք է ունենա իրական եւ տեւական կարգավորման գործընթացում.
«Սա այն սկզբունքային որոշումն է, որ ներկայացվել է ե՛ւ համանախագահներին, ե՛ւ ադրբեջանական կողմին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին