Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

 

Վարդենիսում ընտրություններից առաջ թեկնածուն քաղաքացիներին սննդամթերք է բաժանել

05 Փետրվար, 2019 13:09
Վարդենիսում ընտրություններից առաջ թեկնածուն քաղաքացիներին սննդամթերք է բաժանել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուն և նրա 2 համախոհները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ և թեկնածուի անունից բաժանել սննդամթերք: Նաև հայտնել են, որ դա վերջինիս կողմից օգնություն է ու կրելու է շարունակական բնույթ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ պարզվել է, սակայն, որ օգնությունը իրականում տրամադրվում է մի ՍՊԸ կողմից, մինչդեռ օգնություն բաժանողները քաղաքացիներին ներկայացնում են համայնքապետի թեկնածուի անունից:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ թեկնածուի անունից փետրվարի 3-ին նրա համախոհները օգնություն են տարել Վարդենիսում բնակվող մի ընտանիքի:

Տանտիրոջից ընդունվել է հաղորդում. նա հայտնել է, որ այդ անձինք թեկնածուի անունից իրենց ընտանիքին, որպես օգնություն, տվել են բրինձ, ոսպ, հնդկաձավար, ձեթ, խտացրած կաթ, ձու և ասել, որ պետք է ձայն տաք թեկնածուին:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն թեկնածուի անունից փետրվարի 2-ին նրա համախոհները օգնություն են հատկացրել վարդենիսցի մեկ այլ ընտանիքի ևս: Այս դեպքում նույնպես ոստիկանությունում քաղաքացուց ընդունվել է հաղորդում, որ այդ անձինք հայտնել են, որ հատկացված սննդամթերքը տրվել է թեկնածուի կողմից:

Կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին