Կարևոր իրադարձություններ

Գյուղացու տրակտորը «անհետացել է», հետո «հայտնվել» Թուրքիայում

05 Փետրվար, 2019 13:22
Գյուղացու տրակտորը «անհետացել է», հետո «հայտնվել»  Թուրքիայում

Մամուլում ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկությունը, որ Հայկավան գյուղի բնակիչ Գոռ Կարապետյանին պատկանող տրակտորը հայտնվել է Թուրքիայի տարածքում:

Shabat.am լրատվականը դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով կապ հաստատեց Հայկավանի համայնքապետ Սամվել Մխոյանի հետ:

Տրակտորը անհետացել էր դեռևս 2018 թվ-ի սեպտեմբերին:

Մեր այն հարցին, թե այժմ կան վերադարձնելու մասին պայմանավորվածություններ, նա պատասխանեց.

«Հիմա Թուրքիայում քրեական գործ է հարուցված: Տրակտորը դեռևս չեն վերադարձրել, քանի որ որպես իրեղեն ապացույց  դեռևս  պահում են իրենց մոտ»:

Ըստ Մխոյանի՝ տրակտորի անհետացման, այնուհետև Թուրքիայի տարածքում  հայտնվելու վերաբերյալ իրենց տեղեկացրել են ռուս սահմանապահները.

«Հայաստանի սահմանի այս հատվածը հսկվում է  ռուս սահմանապահների կողմից,  այդ տարածքով զբաղվում է ռուսական կողմը: Թուրքերի հետ անմիջական շփում հենց ռուսական կողմ ունի»:

Համայնքապետի խոսքերով՝ նման նախադեպեր հազվադեպ են լինում, վերջինը մոտ 20 տարի առաջ է եղել.

«Անասուններ էին հայտնվել թուրքական կողմում: Թուրքերը  հետ վերադարձրին»:

Մեր այն հարցին, թե գյուղացին հույս ունի, որ թուրքական կողմը հետ կվերադարձնի տրակտորը, համայնքապետը պատասխանեց.

«Անպայման պետք է հետ վերադարձնի: Իրենք արդեն հայտարարել են, որ գտել են տրակտորը: Մենք էլ  ներկայացրել ենք համապատասխան  փաստաթղթերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին