Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդի դին՝ կախված վիճակում

05 Փետրվար, 2019 11:16
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. հայտնաբերվել է 33-ամյա երիտասարդի դին՝ կախված վիճակում

Երեկ՝փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։

 «Քննիչի կողմից այս պահին նախապատրաստվում են նյութեր։ Այդ ընթացքում կպարզվի ինքնասպանություն գործելու հանգամանքները, դրդապատճառները և վերջնական արդյունքներից ելնելով կտրվի իրավական գնահատական»։  Shabat.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզային դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Նշենք, որ մահացած 33-ամյա երիտասարդն աշխատում էր Գյումրու օլիմպիական մանկապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ։

 
Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ՝ ինքնասպանություն գործած անձը երկտող է թողել՝  ոչ մեկի չի մեղադրել ինքնասպանություն կատարելու մեջ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին