Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահն իր մոտ է կանչել «Իմ քայլի» ներկայացուցիչ մշտական հանձնաժողովների նախագահներին. «Ժողովուրդ»

05 Փետրվար, 2019 09:30
ԱԺ նախագահն իր մոտ է կանչել «Իմ քայլի» ներկայացուցիչ մշտական հանձնաժողովների նախագահներին. «Ժողովուրդ»

«Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ իր մոտ հանդիպման է կանչել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Սակայն ուշագրավն այն է, որ հանդիպ­մանը ներկա չեն եղել հանձնաժողովնե­րի՝ ԲՀԿ-ական և ԼՀԿ-ական նախա­գահները, այլ միայն «Իմ քայլը» խմ­բակցության ներկայացուցիչները:

«Ժո­ղովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն Գիտության, կրթու­թյան, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց որևէ տեղեկություն հայտ­նելուց՝ ասելով, որ գաղտնիք է:

Նկատենք՝ «Իմ քայլը» խմբակցու­թյան անդամների մոտ սովորություն է ձևավորվել փակ նիստեր անելն ու քն­նարկած հարցերը գաղտնի պահելը:

Պատգամավորներն էլ սա բացատրում են նրանով որ դրանք ընդամենը աշխատանքային հանդիպումներ են, և դեռ շատ բաներ կիսատ են, ուստի իմաստ չկա հրապարակելու»,-գրում է թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին