Կարևոր իրադարձություններ

«Տղան հեռու կգնա». «Իրատես»

05 Փետրվար, 2019 08:45
 «Տղան հեռու կգնա». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլեւ «սեւ կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» եւ կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։

Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր «մարդը», իրենց «դաչայի» հարեւանի որդին` երիտասարդ փոխնախարար Տիգրան Արզումանյանը, որին նախարարությունում «SMS» Տիգրան» են ասում. վերջինս նախարարությունում ամեն տեսածի, ամեն լսածի մասին անմիջապես «էսեմես» է ուղարկում Ավինյանին:

Ավինյանի կադրային բանկից են ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը, ընդ որում, ՀՀԿ-ական, «Երեւան ՋԷԿ»-ում է աշխատում նրա աները։ «Տղան հեռու կգնա»,- ասում են «Իմ քայլում»:

Հիշենք, որ Ավինյանը նաեւ որոշակի խնդիրներ ունեցավ իր հետ «փոխկապակցված» չրի արտադրության առնչությամբ, իսկ նրա օգնականը ոչ անհայտ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Ժորիկն է` Գեւորգ Մուրադյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին