Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524
    532

  • RUB

    7,06
    7,26

Կարևոր իրադարձություններ

 

Նաիրիտից գողության փորձ է կատարվել

04 Փետրվար, 2019 22:14
Նաիրիտից գողության փորձ է կատարվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 3-ին, ժամը 19.25-ին, Բագրատունյաց պողոտայի 70 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971թ. ծնված Արայիկ Դողանյանին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, իր ծանոթ Գևորգի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ կտրել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածք մտնող ջրատարի խողովակը (7մ երկարությամբ, 50 մմ տրամագծով) և փորձել են գողանալ, սակայն ավարտին չեն հասցրել՝ բռնվելով ոստիկանության ծառայողների կողմից:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,

«Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ա. Դողանյանը բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին