Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է խոսել Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում

04 Փետրվար, 2019 21:46
Ի՞նչ է խոսել Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում

Ռոբերտ Քոչարյանը իր խափանման միջոցի հարցի քննության ընթացքում անդրադարձել է Մարտի 1-ի լուսադեմին տեղի ունեցած իրադարձություներին նախորդող իրադարձություններին: Այս մասին նիստի ավարին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Մեր հացրին, թե մասնավորապես ինչ է նշել Քոչարյանը, Ալումյանը պատասխանեց.

«Իրադարձությանը նախորդող իրադարձություններին է անդրադարձել, մասնավորապես նշել է, որ մի քանի օր ԱԱԾ տնօրենը իրեն անընդհատ զեկուցում էր, որ այնտեղ կան զինված մարդիկ, երեկոները եւ գիշերները մարդիկ կան, ովքեր հարբած վիճակում զենքի հետ անզգույշ վերաբերմունք ենք ցույց տալիս: Անգամ նկարագրեց, որ ըստ օպերատիվ տվյալների՝ մարտական գործողություններին մասնակցած անձ, որը այդ ժամանակ վրաններից մեկում էր, խմած վիճակում վերցրել էր մարտական նռնակը եւ նռնակի օղակի մեջով մատը անցկացրել եւ պտտացնում էր...: Այդպիսի մտահոգիչ զեկույցներ են պարբերաբար եղել: Նաեւ նշեց, որ ոստիկանական գործողություններից հետո բավականին մեծ քանակությամբ զենք-ռազմամթերք է այդտեղից հայտնաբրվել, ինչը նաեւ 60-ից ավելի դատավճիռներով հաստատվել է:

Ի դեպ, ես ձեզ ասեմ, Մարտի 1-ին նախատեսվելիք ոստիկանության գործողությունների մասին 4 ժամ առաջ՝ գիշերը ժամը 2-ին, ոստիկանության մի փոխգնդապետ արդեն տեղեկացրած է եղել Ազատության հրապարակում գտնվող անձանց, կա համապատասան գաղտնալսման սղագրությունը, ու պատկերացրեք, նախապես տեղեկացված լինելով, այնուամենայնիվ ցուցարարների մոտ դեռ մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք է հայտնաբերվել, երբ այդ գործողությունը իրականացվել է: Իհարկե, ոչ բոլոր ցուցարարաների եւ մեծամասնության մասին է խոսքը, բայց այդտեղ գտնվող անձանցից ոմանք եղել են զինված ոչ միայն սառը զենքով, ոչ միայն նախապես հարմարեցված պատվիրված սառը զենքով, այլ նաեւ հրազենով ու նռնակներով,- ասաց Ալումյանը:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն է հրամայել այն ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանին ներխուժել Ազատության հրապարակ, պաշտպանը պատասխանեց, որ Քոչարյանին անգամ չի մեղսագրվում, որ ինքն է դա արել. «Ինքը չի արել, հավանաբար գործով հաստատված է, որ ինքը չի հրահանգել: Պարոն Քոչարյանը ասաց, որ երբ ինքը այդ օրը, 08:30-ի կողմերը եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով զեկուցել են, որ այդպիսի բան կա»,- հավելեց Ալումյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին