Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 37 կնոջ են հայտնաբերել (տեսանյութ)

04 Փետրվար, 2019 20:27
Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 37 կնոջ են հայտնաբերել (տեսանյութ)

Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: 

Փետրվարի 2-ին և 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների ու պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 37 կանայք:

Նպատակն է արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի դրանից, նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին:

Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին