Կարևոր իրադարձություններ

Արաքս գյուղի վեց բնակիչներ թունավորվել են գազի արտահոսքից

04 Փետրվար, 2019 19:11
Արաքս գյուղի վեց բնակիչներ թունավորվել են գազի արտահոսքից

Փետրվարի 2-ին՝ ժամը 07.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Արաքս գյուղի 6 բնակիչների:

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին