Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյա՞նն է կուրացիա անում քրեականների հարցը

04 Փետրվար, 2019 18:05
 Տիգրան Ավինյա՞նն է կուրացիա անում քրեականների հարցը

Այսօր՝ փետրվարի 4-ին, Hayeli.am լրատվական կայքը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝  ․ «Կառավարության գորշ կարդինալ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է կուրացիա անում քրեականների հարցը, որոշում, թե ում պետք է համաներել, ում ազատել գրավի դիմաց եւ այլն։ Վերջերս համաներման մեծ ակտի ժամանակ նա բավական ակտիվ է եղել եւ որոշ տեղեկություններով բավականին մեծ փոխհատուցումներ է պահանջել այդ ծառայության դիմաց։

Shabat.am-ի հետ զրույցում Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը անդրադառնալով այս  հրապարակմանն ասաց․ «Իրականությանը չի համապատասխանում և անհեթեթություն է»։

Մեր հարցին՝ դատական հայց ներկայացվելու է տվյալ լրատվամիջոցի դեմ կամ՝ փորձելու են հերքման պահանջ ներկայացնել, Հունանյանն ասաց․ «Կոնկրետ մեր գործողությունների մասին կտեղեկացնենք հանրությանը։ Այս պահին դեռ որոշում չկա։

Ամիսներ առաջ լրատվական կայքերից մեկը կրկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ հոդված էր տպագրել, նշելով, թե Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։  Հունանյանից հետաքրքվեցինք, թե այս դեպքով դատական հայցն ի՞նչ փուլում է, Ավինյանի մամուլի քարտուղարն ասաց․ «Մենք պահանջել ենք զրպարտություն պարունակող փաստացի տվյալների հերքում, ինչպես նաև փոխհատուցում։ Եթե դատարանը բավարարի պահանջը, ապա այդ գումարն ուղղվելու է Լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձավճարի համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին