Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզպետը դատի է տվել ֆեյսբուքյան զրպարտիչին

04 Փետրվար, 2019 17:59
Կոտայքի մարզպետը դատի է տվել ֆեյսբուքյան զրպարտիչին

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փետրվարի 1-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ դատական հայց է ներկայացրել մի քաղաքացու դեմ, որն իրեն հրապարակային զրպարտել եւ վիրավորել է: Պետրոսյանը նշել է, որ հայցը պարունակում է 68 դրվագ: Նա պահանջում է, որպեսզի տվյալ անձը ներողություն խնդրի իրենից, ինչպես նաեւ առավելագույն չափով սահմանված գումար վճարի` զրպարտելու եւ վիրավորելու համար: Կոտայքի մարզպետի խոսքով՝ այդ գումարը կուղղվի մարզային ենթակայության դպրոցներից մեկում որեւէ հիմնախնդրի լուծմանը:

Shabat.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց.

«Չեմ մանրամասնի  կոնկրետ անձի անունը, քանի որ կոռեկտ չեմ համարում:Բայց կարող եմ ասել, որ տարածքային կառավարման ներկայացուցիչ է , նախկին իշխանության կարկառուն դեմք: Այս ամենը,  պարզապես վիրավորանքի մասին չէ, այլ  ամիսներ տևած  նպատակուղղված արշավի մասին է իմ անձի, իմ գործունեությանն ուղղված: Ակնհայտ խեղաթյուրված փաստերով զրպարտանիքի և նաև  անձնական վիրավորնաք պարունակող գրությունների մասին է»:

Մարզպետի խոսքով հարցը  միայն անձնական պրոֆիլի մասին չէ,  այլ նաև էջեր, որ տարբեր անուններ են կրում և այդ էջերով զրպարտանք և վիրավորանքներ են տեղում մարզպետի  և իր քաղաքակն թիմի հասցեին:

 «Հայցս  պարունակում էշուրջ  68 դրվագ: Այսինքն 68 գրության մասին է խոսքը, ես այդ մասին վերջերս եմ իմացել՝ լրատվամիջոցների միջոցով: Եվ  գնացել եմ օրենքի ճանապարհով :

Ես վստահում եմ մեր դատական մարմիներին:  Շատ դրականորեն եմ նայում նաև  կառուցողական քննադատությանը, սրտացավ քննադատությանը, դա օգտակար է մեր աշխատանքների արդյունավետության բարձրացման,  խնդիրների լուծման համար: Բայց կոնկրետ այս պարագայում անթաքույց գործ ունենք բանսարկության, զրպարտանքի հետ, այս դեպքում ես անհանդուժող եմ:

Կոնկրետ այդ անհատի արած աշխատանքը ես տեսել եմ, մի ժամանակ նա աշխատել է մեր տարածքային կառավարման մարմիններում, բայց ես անձամբ զերծ եմ մնացել որևէ գնահատական տալուց»:

Թող սա դառնա նախադեպ, որպեսզի հաջորդ անգամ որևէ մեկը, երբ ցանկանա ակնհայտորեն վնասել ինչ-որ անձի կամ պետպաշտոնյայի բարի համբավը՝  շատ խորը մտածի՝ նոր դիմի այդ քայլին,- եզրափակեց Ռոմանոս Պետրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին