Կարևոր իրադարձություններ

«Հիմնը խաղալիք չէ, որ ուղղակի ինչ-որ մղումներից ելնելով փոխենք»

04 Փետրվար, 2019 17:30
«Հիմնը խաղալիք չէ, որ ուղղակի ինչ-որ  մղումներից ելնելով փոխենք»

ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ խոսակցությունները ու կարծիքները շարունակում են գրավել հանրության ուշադրությունը:

shabat.am  լրատվականը կապ հաստատեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ՝ զրուցելու այս թեմայի շուրջ:

Ըստ Ամիրխանյանի՝  օրհներգը չի կարելի փոխել  չմտածված քայլերի արդյունքում.

«Մենք տասնյակ  տարիներ նույն բանն ենք ասում, որ հիմնը պետք է փոխվի: Բայց ի՞նչ պետք է լինի դրա փոխարեն: Այս հարցում պետք է մտածված  քայլերով շարժվել և մասնագիտական քննարկումներ ունենալ»:

Ռոբերտ Ամիրխանյանը կարծում է՝ պետք է հիմնովին մտածենք, թե որն է այն իրական նկարագիրը, որի կարիքը ազգովի ունենք.

«Հիմնը խաղալիք չէ, որ ուղղակի ինչ-որ  մղումներից ելնելով փոխենք, ուրիշ հիմն ընտրենք: Միգուցե հետո էլ այդ նոր դրած հի՞մնը ուզենք փոխել»:

Մեր այն հարցին, թե արդյոք հիմա խիստ կարիք կար հիմնը փոխելու, Ամիրխանյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ դա կարևոր իրադարձություն չէ այսօրվա համար: Այս հարցը այսօր մեջտեղ է եկել որպես զբաղմունք, որ շեղի մեզ հիմնական իրադարձություններից: Մենք շատ ուրիշ անելիքներ ունենք այսօր»:

 Կոմպոզիտորը կարծում է՝  հիմա ավելի կարևոր առաջնահերթություններ կան երկրում.

«Հիմնը փոխելու մասին արժե խոսել, բայց դեռևս պետք չէ փոխելու վրա էներգիա  ծախսել. իմաստ չունի, հիմա դրա ժամանակը չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին