Կարևոր իրադարձություններ

Արշալույս գյուղում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում. տեսանյութ

04 Փետրվար, 2019 16:35
Արշալույս գյուղում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում. տեսանյութ

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում։ Դեռ 2018-ի ամռանից սկսված ակցիաններն ընդդեմ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի որևէ կերպ չեն հանգուցալուծվում։

Shabat.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանն ասաց.

 «Ուրեմն պատմությունն այսպես է եղել՝  գյուղացիները բողոքում են համայնքապետից,  ցանականում են հրաժարական տա և ստորագրահավաք էին կազմակերպել՝ մոտ 730 ստորագրություն է հավաքվել ՝ ուղարկել են կառավարություն: Տարածքային նախարարությունից մեզ գրություն է եկել՝ ճշտել ստորագրությունների իսկությունը:

Պատահականության սկզբունքով շուրջ  80 բողոքողների կանչել ենք և ճշտել: Բայց մենք չունենք այնպիսի իրավունք, որ հավաքված ստորագրությունների հիման վրա  կարողանանք անվստահություն հայտնել: Մարզպետը հանդիպումներ է կազմակերպել և՛ համայնքապետի հետ, և՛ բողոքող կողմի»:

Այսօր, ոստիկանների և գյուղացիների միջև բախմանն անդրադառնալով մարզպետի խորհրդակնն ասաց.

«Ոստիակնները հասարակական կարգն են պահպանում: Մարդիկ ուզում են տեղեկանք վերցնել, ցուցարարների պատճառով չեն կարողանում:Տեսնենք՝ ինչ կլինի հնարավոր ամեն ինչ արվում է ճիշտ ընթացքի և ավարտի համար»:

Խորհրդականի խոսքով գյուղացիրները բողոքում են, բայց 2015 թվականին ընտրությունների ժամանակ մասնակցել են 1630 ընտրող , որից 1065-ը ընտրել են ներկայիս համայնքապետին, իսկ  564 մարդ ընտրել է մյուս թեկանծուին: Եվ այս տարի հոկտեմբերին նորից համայնքապետի ընտրություն պետք է լինի, քանի որ սահմանված ժամկետը լրանում է:

 

Լրահոս

Դիտել ավելին