Կարևոր իրադարձություններ

Ներքին Դվինի բնակիչներն արդեն բացել են Հյուսիս-Հարավ մայրուղին․ մարզպետը հանդիպել է գյուղացիներին

04 Փետրվար, 2019 16:07
Ներքին Դվինի բնակիչներն արդեն բացել են Հյուսիս-Հարավ մայրուղին․ մարզպետը հանդիպել է գյուղացիներին

Արարատի մարզի Ներքին Դվին համայնքի բնակիչները այսօր վաղ առավոտից փակել էին  Հյուսիս-Հարավ մայրուղին:

Գյուղացիները պահանջում էին վերանորոգել գյուղը հարակից այլ գյուղերի հետ միացնող ճանապարհը:

Shabat.am-ի հետ զրույցում Ներքին Դվին համայնքի գյուղապետ Արծրուն Աբրահամյանն անդրադառնալով խնդրին ասաց․ «Իրոք ճանապարհի վիճակը  շատ անմխիթար է։ Մոտ 40 տարի այդ ճանապարհը չի վերանորոգվել։ Մտել ենք ծրագիր, ծրագրով պետք է իրականացվեր շինարարությունը, բայց ինչ-ինչ պատճառներով ԾԻԳ-ը մեր գյուղն ու Այգեզատը հանել էր ծրագրից, բայց այն պայմանով, որ հունիս-հուլիս ամիսներին կմտնենք ծրագրի ֆինանսավորման մեջ»։   

Գյուղապետը տեղեկացրեց, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարի, փոխվարչապետի հետ քննարկել են այս թեման․ «Բայց ժողովուրդը չեն հավատում, որ խնդիրը կլուծվի, դրա համար էլ այսօր փակել էին ճանապարհը»։

Ճշտող հարցին՝ ո՞րն է եղել ԾԻԳ-ից գյուղի ճանապարհի վերանորոգումը չիրականացնելու պատճառը, Աբրահամյանն ասաց․ «Մեր ունեցած ինֆորմացիայով ԾԻԳ-ից հանվել էր քանի որ բանկը ֆինանսավորումն ամբողջությամբ չէր արել, մի մասը մնացել է ։ Հիմա 5 գյուղ անելու փոխարեն, 3 գյուղի ճանապարհներն են վերանորոգում։ Լրացուցիչ ֆինանսավորումը  հունիս-հուլիս ամիսներին կանեն»։

Գյուղապետի խոսքով՝ մարզպետի հետ հանդիպումից հետո գյուղացիները բացել են ճանապարհը։   

 

Լրահոս

Դիտել ավելին