Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    485,5
    489

  • EUR

    544
    552

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրավիճակ է փոխվել

04 Փետրվար, 2019 15:37
Հեղինակ՝ Արտակ Զեյնալյան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրավիճակ է փոխվել

Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլեւս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետեւանքով առաջացած գարշահոտությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ կից ներկայացրել տեսանյութ:

«Խնդիրը լուծված է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, կառուցվել է նաեւ ջրահեռացման նոր համակարգ:

Հիշեցնեմ, որ 2018թ փետրվարին միջադեպ գրանցվեց Երևանի ավագանու նիստում, ավագանու անդամները ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներ էին բերել՝ փորձելով քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա»,-նշել է Զեյնալյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին