Կարևոր իրադարձություններ

Մի քանի ժամվա ընթացքում փորձել են թալանել Varks.am-ի գրասենյակները

04 Փետրվար, 2019 15:16
Մի քանի ժամվա ընթացքում փորձել են թալանել Varks.am-ի գրասենյակները

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով իրենց սև գործն ավարտին հասցնել, հեռացել են նշված վայրից:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև որոշ ժամանակ անց, Ջրվեժում։ Նմանատիպ եղանակով կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհունները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանը ամուր ամրացված է եղել:

Դեպքն արձանագրվել է տեսախցիկների կողմից. երկու դեպքերով էլ տարածքային ոստիկանությոնն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին