Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

04 Փետրվար, 2019 14:49
Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

Armtimes.com կայքի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել:

Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի:

ՀՔԾ-ից, սակայն, մեր այս տեղեկությունը չմեկնաբանեցին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

 ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ավելի վաղ լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին