Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված. Լիլիթ Մակունց

04 Փետրվար, 2019 14:40
«Իմ քայլը» խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված. Լիլիթ Մակունց

Խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված,- այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պաշտոնապես հայտնում եմ, որ ո՛չ հետաձգվելու հարց կա, ո՛չ էլ օրակարգում նման հարց կա, ընդհանրապես նման հարց քննարկման ենթակա չէ»,-ասաց նա: 

Մակունցը նշեց, թե ինչ վերաբերում է իր կարծիքին, ինքը չի ասել, որ կողմ է. «Ես ասել եմ, որ խորհրդանշանները փոխելու հարցում պետք  է լինել չափազանց զգուշավոր, և չենք կարող ամեն առիթով դիտարկել փոփոխություններ հարցը, բայց հայտնել եմ կարծիք փոփոխությունների հարցով»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին