Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին»

04 Փետրվար, 2019 11:30
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին»

Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք.

Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։

Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։ 
Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։

Իշխանությունը,իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ,որ ինչպես ուզես քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի` օր առաջ հրաժականն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին