Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Բնապահպանության նախարարին դատի են տվել

04 Փետրվար, 2019 11:14
Բնապահպանության նախարարին դատի են տվել

Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի փաստաբան՝ Նազելի Վարդանյանի միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան նոր երեւան եկած հանգամանքներով, ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:

Այս առնչությամբ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. 

«Դատարանը որոշել է Թեհմինե Ենոքյանի, Գոհարիկ Ենոքյանի, Մխիթար Ենոքյանի, Աիդա Ենոքյանի, Արմեն Համբարձումյանի, Արամ Հովսեփյանի, Վանիկ Հովհաննիսյանի, Սեւակ Մկրտչյանի, Ալեքսան Մնացականյանի, Նաիրի Ներսիսյանի, Լեւոն Ներսիսյանի, Լիլիա Ներսիսյանի, Միհրդատ Ներսիսյանի, Զաբել Հովհաննիսյանի, Վալենտինա Սերեդայի, Վարդգես Գալստյանի, Ալվարդ Ալեքսանյանի, Մակեդոն Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «ՀՀ բնապահպանության նախարարին՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. հաստատումը ուժը կորցրած ճանաչելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, ընդունել վարույթ:

Նախնական դատական նիստը նշանակել 2019թ. փետրվարի 04-ին, ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ք. Երեւան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23 հասցեում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին