Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց 10 հազար դրամի գողության համար դատապարտված Հասմիկ Սարգսյանի պաշտպանների բողոքը

04 Փետրվար, 2019 10:42
Դատարանը մերժեց 10 հազար դրամի գողության համար դատապարտված Հասմիկ Սարգսյանի պաշտպանների բողոքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հասմիկ Սարգսյանի պաշտպաների կողմից ներկայացված բողոքը: Պաշտպանական կողմը դատարանում վիճարկում էր Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Նրանք դատարանից պահանջում էին որպեսզի դատարանը վերացնի քննիչի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Հիշեցնենք, որ երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ինչպես Հասմիկ Սարգսյանը, այնպես էլ իրավապաշտպանները պնդում են, թե գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000: Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

Նշենք, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության համար, սակայն նրա նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել եւ դատարանների կողմից սահմանվել է փորձաշրջան:

 
 

Լրահոս

Դիտել ավելին