Կարևոր իրադարձություններ

Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

04 Փետրվար, 2019 10:14
Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր՝ փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ նույն տարածաշրջանում երկրաշարժ էր գրանցվել նաև երեկ առավոտյան՝ տեղական ժամանակով 08:30-ին:

 ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության  Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

 

Լրահոս

Դիտել ավելին