Կարևոր իրադարձություններ

Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին

03 Փետրվար, 2019 19:39
Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա հետիոտնին

Երեկ՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Ջոնիկ Խաչատրյանը իր վարած Nissan March մակնիշի 49 VV 499 համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա 2-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Սայադյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ջ. Խաչատրյանը Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, քանի որ վրաերթից հետո, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է գովազդային վահանակի երկաթե հենասյանը:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին