Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    533
    541

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

«Սերժ Սարգսյանի համակարգը չի փլուզվել»

03 Փետրվար, 2019 19:07
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
«Սերժ Սարգսյանի համակարգը չի փլուզվել»

Սերժ Սարգսյանի համակարգն իրեն սպառել էր և նա պետք է հեռանար: Նա հեռացավ, սակայն համակարգի հարցը մնաց բաց:

Համակարգը կարող է փլուզվել, կարող է փոխակերպվել, երրորդ տարբերակը չկա: 

Համակարգն ոչ միայն իշխանությունից է բաղկացած, այլև իշխանության բազմաթիվ ատրիբուտներից, ինչպիսին է, ասենք, ընդդիմությունը:

Սերժ Սարգսյանի համակարգը չի փլուզվել, այն փոխակերպումների` տրանսֆորմացիայի շրջանում է: Իհարկե, նշանային դեմքերը հեռացել են, հեռացվել է նաև ՀՀԿ-ն, որպես նախկինի խորհրդանիշ: Սերժ Սարգսյանն այդ անցումն ապահովել է, ՀՀԿ-ն ոչ թե նոր իշխանության զոհն է, այլ Սերժ Սարգսյանի, սակայն մեր խնդիրն այլ է: Արդյոք իշխանության տրանսֆորմացիան տեղի կունենա, կամ արդյոք կա նոր իշխանության ճարտարապետ, որը կարողանա ապահովել այդ փոխակերպումը` ինստիտուցիոնալ փոխակերպումը:

Ինտուիտիվ կերպով հասարակությունը նման փոխակերպման պահանջը զգում է, նոր իշխանությունը նույնպես զգում է, որ իրենից սպասելիքներ կան, սակայն չգիտի ինչ անել և որոշել են փոխել կառավարության կառուցվածքը, հիմնը, դրոշը, հետո էլի մի բան կփոխեն, սակայն հանրության ինտուիտիվ սպասումները դրանցով չեն բավարարվի:

Իշխանության համար մղվող պայքարը կանոններ չի ունենում ( ընդդիմադիր Փաշինյանը կարող էր խոսել ինչ ասես), սակայն իշխանությունը չի կարող առանց կանոնների ղեկավարել երկիրը: Կրիմինալ հարաբերությումները նույնպես կանոնների վրա է հիմնված, սակայն եթե նոր իշխանությունը մերժում է այդ հարաբերությունները, ապա որոնք են նոր համակարգի սկզբունքները, դեռևս հասկանալի չէ, իսկ առայժմ շարունակենք զբաղվել հիմնով ու դրոշով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին