Կարևոր իրադարձություններ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից

03 Փետրվար, 2019 18:27
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից

«Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված:

«ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:

Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։

Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին