Կարևոր իրադարձություններ

Ամանորին դիրքեր բարձրացած ոստիկանության ծառայողներին չեն տվել խոստացված 80 հազարական դրամ պարգևավճարները

03 Փետրվար, 2019 15:46
Ամանորին դիրքեր բարձրացած ոստիկանության ծառայողներին չեն տվել խոստացված 80 հազարական դրամ պարգևավճարները

Ամանորին դիրքեր բարձրացած ոստիկանության ծառայողներին չեն տվել խոստացված 80 հազարական դրամ պարգևավճարները։ Այս մասին պատմել է ոստիկանության աշխատակիցներից մեկի եղբայրը՝ Կարեն Առաքելյանը։

«Նոր տարվան իրենց ասել են՝ բարձրացեք դիրքեր, 80 հազար դրամ պարգևավճար կտան, էդ մարդիկ տնից-տեղից կտրվել են, գնացել են, Նոր տարին դիրքերում են դիմավորել, ու մինչև հիմա ձգձգում են, գումարը չեն տալիս»,- Նշել է նա։

Նրա խոսքով՝հարցը ոչ թե գումարն է, այլ այն, որ մինչեւ հիմա խաբում են ոստիկանության աշխատակիցներին։

«Պաշտոնյաները իրենց տաքուկ կաբինետներում նստած մինչև մեկ միլիոն պարգևավճար են ստանում, իսկ հասարակ ոստիկանին, որ բարձրանում է դիրքեր նրանց կաշին պահելու համար, չեն ցանկանում էդ 80 հազար դրամը տալ։ Հարցը գումարը չէ, հարցը վերաբերմունքն է, մեծ վիրավորանք է իրենց համար»,- հավելեց նա։

Քաղաքացին նշեց, որ իրենք դիմել են ոստիկանության լրատվական ծառայություն, իրենց հայտնել են, որ տեղյակ չեն այդ գումարների մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին