Կարևոր իրադարձություններ

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է

03 Փետրվար, 2019 10:41
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Եղվարդի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Ճամբարակի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին