Կարևոր իրադարձություններ

Արցախում երկրաշարժ է գրանցվել

03 Փետրվար, 2019 10:30
 Արցախում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 3-ին` տեղական ժամանակով ժամը 08:30-ին՝ Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության  Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում, Նոր Վերին Շեն և Նոր Բրաջուր գյուղերում 3 բալ ուժգնությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին