Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    485,5
    489

  • EUR

    544
    552

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Լոռու մարզում

03 Փետրվար, 2019 10:15
Խոշոր վթար Լոռու մարզում

Փետրվարի 2-ին` ժամը 20:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել չանապարհատրանսպորտային պատահար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1970 թ.) և «BMW 3» մակնիշի (վարորդ՝ Ռ. Դ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Ա. (ծնված 1977 թ.) և Ա. (ծնված 2013 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ: Վարորդը՝ Ս. Գ.-ն, հոսպիտալացման ճանապարհին մահացել է,  իսկ Ա. և Ա. Գ.-երի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին