Կարևոր իրադարձություններ

Կապանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

02 Փետրվար, 2019 21:58
Կապանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Փետրվարի 2-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:48-ին, մարվել՝ 19:52-ին:

Այրվել են տան տանիքի (մոտ 100 քմ) փայտյա կառուցատարրերը՝ մոտ 15 քմ: 

 

Լրահոս

Դիտել ավելին