Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը դատի են տվել

02 Փետրվար, 2019 20:45
Սուրիկ Խաչատրյանին և նրա կնոջը դատի են տվել

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, դատի է տվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը՝ Լորետա Բարսեղյանին: 

«Խաչատուրովի որդին ունի սեփական տարածք, որում առկա են ինքնակամ կառույցներ: Հայց ենք ներկայացրել՝ այդ ինքնակամ կառույցները քանդելու վերաբերյալ»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Մինաս Մալխասյանը:

Վերջինս նշեց, որ նախնական դատական նիստը նշանակված էր եղել հունվարի 31-ին, սակայն հետաձգվել է, քանի որ պատասխանողի ներկայացուցիչը ծանոթ չի եղել գործի նյութերին և խնդրել է հետաձգել վարույթը:

Նշենք, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին: Դատավորը  Գրիգորի Վարդանյանն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին