Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը դիմել է աշխարհի երիտասարդներին

02 Փետրվար, 2019 19:00
 Հռոմի պապը դիմել է աշխարհի երիտասարդներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որն այս օրերին գտնվում է Պանամայում, դիմել է աշխարհի երիտասարդներին՝ կոչ անելով հրաժարվել կյանքն առցանց տիրույթում անցկացնելու գայթակղությունից ու վայելել իրական կյանքը, գրում է Al Arabiya-ն:

«Կյանքն ամպային ծառայություն չէ, որը պետք է ներբեռնել, այն նոր հավելված չէ, որը պետք է բացահայտվի»,-նշել է 82-ամյա պոնտիֆիկոսը:

Կաթոլիկների հոգևոր առաջնորդը երիտասարդներին կոչ է արել կյանքը սիրել այնպիսին, ինչպիսին այն կա:

«Սուրբ Մարիամը՝ Հիսուս Քրիստոսի մայրը, Նազարեթում բնակվող երիտասարդ կին էր, որը «սոցցանցերում» չկար, ժամանակակից լեզվով ասած՝ «ինֆլուենսեր» չէր, սակայն կարողացավ դառնալ պատմության մեջ ամենաազդեցիկ կինը»,-ասել է Հռոմի պապը: 

Աղբյուրը հավելում է, որ Հռոմի պապը Twitter-ում ունի 44 մլն, իսկ Instagram-ում՝ 5.8 մլն հետևորդ

 

Լրահոս

Դիտել ավելին