Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին

02 Փետրվար, 2019 16:48
Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին:

Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար:

Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի եւ աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին եւ կիսում կորստի ծանր վիշտը»:

 

Լրահոս

Դիտել ավելին