Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ընթացքում. պարզաբանում է Լիլիթ Մակունցը

02 Փետրվար, 2019 16:24
Ի՞նչ է քննարկվել  «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ընթացքում. պարզաբանում է Լիլիթ Մակունցը

«Նիստ չի եղել, եղել է հանդիպում վարչապետի եւ կառավարության անդամների հետ»:

Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո հայտարարել է  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

 Նիստը տեւել է 4 ժամ:

«Զարմանալի ոչ մի բան չկա այստեղ, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու: Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն:

Տարբեր հարցեր են քննարկվել, խոսել ենք վարչապետի Դավոս եւ Գերմանիա կատարած այցելություններից, խոսել ենք պարգեւավճարների հետ կապված: Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարեւորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետեւ այստեղ այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները»,-հայտարարել է Մակունցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին