Կարևոր իրադարձություններ

«Ձյունը գալու սովորություն ունի, հատկապես՝ ձմռանը»

02 Փետրվար, 2019 15:26
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
«Ձյունը գալու սովորություն ունի, հատկապես՝ ձմռանը»

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ձյան տեղումների եւ ձնամաքրման հետ կապված մտահոգությունը ընդհանուր առմամբ նորմալ է, բայց դրա ներկայացման «ուրույն» եղանակը տեղ-տեղ զվարճացնում է, տեղ-տեղ էլ՝ արդեն հոգնեցնում։ Սիրելի գործընկերներիցս մեկը զանգել է ժամը 12-ն անց ու հարցնում է «Երեւանում ձնամաքրման աշխատանքների հետ կապված աճող դժգոհության մասին»։ 
Էն դեպքում, երբ բարձրադիր հատվածներում՝ Մասիվում ձյունն սկսել է տեղալ առավոտյան 7-ի կողմերը, իսկ ժամը 11-ին բոլոր գլխավոր փողոցներն արդեն մաքրված էին, երկրորդականները՝ անցանելի։ Էս պահին էլ մաքրվում են, այդ թվում նաեւ՝ մայթերը։

Կարելի է իհարկե եւս մի երեսուն ձյուն մաքրող մեքենա առնել (իրականում՝ պետք չի), արտասահմանից հրավիրել ձնամաքրման գործի բարձրակարգ վարպետների ու թրեյնինգներ կազմակերպել մերոնց հետ, զարկ տալ ոլորտում բարձր տելնոլոգիաների զարգացմանն ու ավտոմատ ձնորսիչ սարքեր ներդնել։ Բայց նախ պետք է հասկանալ, որ ձյունը գալու սովորություն ունի, հատկապես՝ ձմռանը, ու նորմալ է, որ տեղումներն սկսելուց երեք ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա։

Եկեք փորձենք գտնել մի մեգապոլիս կամ միլիոնանոց քաղաք մեզ հետ համադրելի աշխարհագրական լայնությունների վրա, որտեղ ձյունը գալուց չորս ժամ հետո մաքրման աշխատանքների կարիք այլեւս չկա, եւ մենք պատրաստ կլինենք կիրառել նրանց փորձը»:

 

Լրահոս

Դիտել ավելին