Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտ

02 Փետրվար, 2019 10:32
Խոշոր վթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտ

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններոմ Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Ղազարյանը իր վարած Opel մակնիշի 34 DL 153 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե գովազդային սյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղազարյանն ու նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերյոժա Ղազարյանն ու Աշտարակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Մելոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ երկուսին՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին