Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը ՀԿԵ-ում ստուգումներ կատարելու իրավասություն չունի. «Ժամանակ»

02 Փետրվար, 2019 09:12
ՊԵԿ-ը ՀԿԵ-ում ստուգումներ կատարելու իրավասություն չունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները բավական անհարմար վիճակում են հայտնվել ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ հարուցված քրեական գործով։

 

Բանն այն է, որ ՀՀ իրավապահ մարմինները, այս դեպքում ՊԵԿ-ը, իրավասություն չունեին ՀԿԵ-ում ստուգումներ, խուզարկություն կատարելու։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում։

Մեր տեղեկություններով՝ ներկայումս այս հողի վրա իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ընդհուպ ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին