Կարևոր իրադարձություններ

ԱԺ նիստը հետաձգվում է. «Ժամանակ»

02 Փետրվար, 2019 08:59
ԱԺ նիստը հետաձգվում է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: Այս նստաշրջանը սկսվել էր դեռևս հունվարի 14-ին և դրա օրակարգում ընդգրկված երկու հարցեր՝ Կառավարության ծրագրին հավանություն տալը և Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, այդպես էլ չքննարկվեցին, և նիստը հետաձգվեց:

 

Փետրվարի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, մի ծրագիր, որը մինչև այժմ պատգամավորներից որևէ մեկը չի տեսել: Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը հետաձգվում է, և հնարավոր է, այդպես էլ չդրվի քննարկման»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին