Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,25
    7,5

Կարևոր իրադարձություններ

Գողություն «Արտաշի մոտ» ռեստորանում

01 Փետրվար, 2019 22:21
Գողություն «Արտաշի մոտ» ռեստորանում

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 31-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանի հետնամասի դուռը, մտել ներս և տնօրենի աշխատասենյակից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը:

Կայքի տեղեկություններով՝ կատարված գողության մասին քննչական բաժնում բացատրություն է տվել Երևանի բնակիչ, 51-ամյա Արտաշես Նեմիշալյանը, ով «Վան 2000» ՍՊԸ-ի տնօրենն է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին