Կարևոր իրադարձություններ

Volkswagen-ը մխրճվել է բեռնատարի մեջ

01 Փետրվար, 2019 19:51
Volkswagen-ը մխրճվել է բեռնատարի մեջ

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com, ժամը 18:00-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 ՏC 450 համարանիշի և Howo մակնիշի 018 RR 18 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին