Կարևոր իրադարձություններ

Շուկայում հայտնված 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի ժողովածուները չեն հրատարակվել ԿԳՆ երաշխավորությամբ

01 Փետրվար, 2019 18:42
Շուկայում հայտնված 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի ժողովածուները չեն հրատարակվել ԿԳՆ երաշխավորությամբ

«Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի /հարցարանների/ տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության երաշխավորությամբ:

Հետեւաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է:

ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության թեստերում այդ ժողովածուներում առկա նյութերը չեն ընդգրկվելու, եւ դրանք ընդամենը նմուշային են:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ 9-րդ դասարանի ավարտական քննության թեստի նմուշը հասանելի է ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում :

 

Լրահոս

Դիտել ավելին