Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը չի ազդում բոլորի վրա

01 Փետրվար, 2019 16:58
Ինչու՞ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը չի ազդում բոլորի վրա

«Կշեռքի վրա եղել է 2 մոտեցում՝ 0.37-ից  4.04  կվտ/ժ նվազեցում՝ բոլորի համար կամ ավելին սոցիալապես անապահով խավի համար: Ընտրությունն ի վերջո կատարվել է երկրորդի միջև, ինչը ես ինքս այնքան էլ արդյունավետ որոշում չեմ համարում»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, այն մասին, որ վաղվանից սոցիալապես անապահով խավը էլեկտրաէներգիայի  մեկ կվտ/ժ-ի համար կվճարի 10 դրամով ավելի քիչ:

Հարցին, թե ինչու՞ նվազեցումը չի ազդում բոլորի վրա, Արտակ Մանուկյանը պատասխանեց.

«Ավելի ռազմավարական կլիներ, եթե որոշումն ազդեր բոլորի վրա,բայց դե հիմա ընտրվեց միայն սոցիալական անապահով խավը: Արդյունքն ավելի դրական կարող էր լինել և ազդել մարդկանց վրա, եթե ատոմակայանն աշխատեր այն նույն ռեժիմով, որով աշխատել է օրինակ 2017 թվականին»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց՝ որոշումը 2016 թվականի Կառավարության կողմից է ֆիքսված, և 20 բալային միավոր ստացող խավը դիտարկվում է որպես սոցիալապես անապահով:

 

Լրահոս

Դիտել ավելին