Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    532
    540

  • RUB

    7,47
    7,67

Կարևոր իրադարձություններ

Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին

01 Փետրվար, 2019 14:42
Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին

«Տեղեկացված էինք, որ նման կենտրոն կա, տեղեկացված էինք, որ բուժվում են մեր զինվորները, վիրավորված զինվորականները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով և հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ արվում, իրոք շատ տպավորիչ էր »,–այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» այցի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։  

Հարցին՝ հնարավոր է կենտրոնում բուժում անցած զինվորականները աշխատանքի անցնեն ԱԱԾ–ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում,  Վանեցյանն ասաց. «Նոր, որ շրջում էինք պարոն Մուրադյանի հետ  խոսեցինք այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում և ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին»։ 

Լրագրողների ճշտող հարցին՝ հնարավոր է Ազգային անվտանգության ծառայության   կողմից հետբերված գումարներն  ուղղվեն հաստատությանը, Վանեցյանն ասաց, որ հետբերված ամբողջ գումարը փոխանցվում է ՀՀ բյուջե և համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն․ «Եթե կարիքը լինի, կարծում եմ, նաեւ կուղղվի այս հաստատության վերազինմանը»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին