Կարևոր իրադարձություններ

Մոսկվան և Երևանը չորս Սու-30ՍՄ կործանիչների գնման մասին գործարք են կնքել․ «Կոմերսանտ»

01 Փետրվար, 2019 13:39
Մոսկվան և Երևանը չորս Սու-30ՍՄ կործանիչների գնման մասին գործարք են կնքել․ «Կոմերսանտ»

 

«Կոմերսանտը» պարբերականը գրում է, որ չորս բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների գնման մասին գործարք են կնքել Մոսկվան և Երևանը, որոնք ՀՀ զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին։ 

Ըստ պարբերականի հաղորդած տեղեկատվության՝ ՀԱՊԿ-ն բազմաթիվ զիջումների է գնացել, և կործանիչները Հայաստանը ձեռք է բերելու, ոչ թե արտահանման, այլ՝ ՌԴ ներքին շուկայի գներով։ 

«Այս գործարքն ընդհանուր առմամբ նշանակալից կարելի է համարել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկրի ՌՕՈւ նոր, այլ ոչ թե հին ավիատեխնիկա է ձեռք բերում»,- ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցը։ 

Գործարքով նաև հայ օդաչուների ուսուցում է նախատեսվում  ռուսական ռազմական հաստատություններում:

Գործարքն իրականացվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում, և չնյած նրան, որ կոմերցիոն է և գնումներն իրականացվում են ՌԴ-ի կողմից տրված վարկային միջոցների հաշվին, Հայաստանի ՌՕՈւ-ի համար յուրաքանչյուր մեքենա կարժենա այնքան, որքան արժե ՌԴ-ի համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին