Կարևոր իրադարձություններ

Հայ բժշկի գործով ՌԴ ՄԻՊ-ին գրություն կուղարկվի. նոր մանրամասներ

01 Փետրվար, 2019 15:10
Հայ բժշկի գործով ՌԴ ՄԻՊ-ին գրություն կուղարկվի. նոր մանրամասներ

Գևորգ Ստեփանյանի գործով մենք դիմում բողոք չենք ստացել, մինչև այս պահը դեռ ոչինչ չի արվել: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնի աշխատակից Արևիկ Ավագյանն՝ անդրադառնալով ազգությամբ հայ բժիշկ Գևորգ Ստեփանյանի՝ ՌԴ բանտերից մեկում հայտնվելու դեպքին:

«Մենք կարող ենք գրություն ուղարկել ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարին, որպեսզի իրենք այց կատարեն այն ՔԿՀ, որտեղ գտնվում է Գևորգ Ստեփանյանը՝ ծանոթանալու`ինչ պայմաններում է պահվում նա այնտեղ: Մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է ՀՀ տարացքում գտնվող քաղաքացու խնդիրներով, եթե տվյալ քաղաքացին ապրում է այլ երկրում  խնդրի առկայության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է տվյալ երկրում իր գործընկերոջը-»,- նշեց Ավագյանը:

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերին Գևորգ Խորենի Ստեփանյանը Մոսկվայի կլինիկաներից մեկում ոմն Կարոլինային կատարել է քթի պլաստիկ վիրահատություն, որն ավարտվել է բարեհաջող, սակայն հետո առաջացել են խնդիրներ: Բժիշկ Ստեփանյանն այժմ բանտում է: 

 

Լրահոս

Դիտել ավելին